Իրանական ոսկերչության և արվեստի նմուշները՝ Սպահանում անցկացվող ցուցահանդեսում
Հունիս 11, 2022 08:42 Asia/Tehran
Սպահանում ընթանում է ոսկու, գունավոր մետաղների, թանկարժեք քարերի, գոհարների, մեքենաների և հարակից արդյունաբերության 15-րդ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա են դիզայներների, ոսկերիչներ և ակնագործներ: Ցուցահանդեսի նպատակն է աջակցել ոսկերչական ապրանքների արտահանմանը, և ցույց տալ ասյս ոլորտի դերը՝ ոչ նավթային ապրանքների արտահանման ոլորտում, ինչպես նաև ներգարվել օտարերկրյա ներդրողների:

Սպահանն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ոսկեգործության մեքենաների արտադրության կենտրոնն է, և այդ մեքենաներն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Իտալիա։

Բացի այդ, Սպահանը նաև Իրանի ոսկու արդյունաբերության մայրաքաղաքն է և կարևոր դեր է խաղում ներքին կարիքների բավարարման գործում:
