Զարղամի. Զբոսաշրջիկների տեսածը հակասում է իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակում ներկայացվածին
https://parstoday.ir/hy/news/iran-i174606-Զարղամի._Զբոսաշրջիկների_տեսածը_հակասում_է_իրանաֆոբիայի_քաղաքականության_շրջանակում_ներկայացվածին
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցի շրջանակյում IranPress-ին տված հարցազրույցում, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Էզաթոլլահ Զարղամին ասել է. «Զբոսաշրջության դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում Իրանի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2022 04:40 Asia/Tehran

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցի շրջանակյում IranPress-ին տված հարցազրույցում, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Էզաթոլլահ Զարղամին ասել է. «Զբոսաշրջության դիվանագիտությունը կարևոր դեր է խաղում Իրանի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու գործում»:

Նա հավելել է. «Չնայած Իրանի դեմ ուղղված քարոզչությանը, հարցումների արդյունքում պարզվել է, որ աշխարհում մեծ թվով մարդիկ ցանկանում են այցելել Իրան»:

Նա նշել է, որ Իրանի զբոսաշրջային վայրեր կատարած այցերի ժամանակ զբոսաշրջիկներն ասել են, որ այն, ինչ տեսել են Իրանում, արմատախպես տարբերվում է նրանից, ինչ ներկայացվում է հակաիրանական քարզոչության շրջանակում:

Նշելով, որ կառավարության առաջնահերթությունը հարևան երկրների հետ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ճանապարհին  առկա խոչընդոտների վերացումն է, Զարղամին հավելել է. «Տաջիկստանի նախագահը, Թեհգրան կատարած այցի ընթացքում, ողջունեց այդ երկրի հետ ցածր արժեքով զբոսաշրջային այցելություններ կազմակերպելու մեր առաջարկը»: 

Զարղամին հավելել է, որ առանձին աշխատանք է տարվում Կատարի 2022թ Ֆուտբոլի առաջնության շրջանակներում զբոսաշրջիկներ հյուրընկալելու ուղղությամբ և Դոհայից իրանական կղզիներ զբոսաշրջիկների տեղափոխումը այդ ծրագրերից կարևորագույններից է։