Նախատեսվում է Իրանի և Թուրքմենստանի միջև առևտուրը հասցնել 500 մլն դոլարի
(last modified Tue, 14 Jun 2022 08:15:35 GMT )
Հունիս 14, 2022 12:45 Asia/Tehran
  • Նախատեսվում է Իրանի և Թուրքմենստանի միջև առևտուրը հասցնել 500 մլն դոլարի

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Միջին Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ նախատեսվում է Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրափոխանակումները հասցնել 500 մլն դոլարի:

Իրանի ռադիոհեռուսստատեսության կազմակերպության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  Միջին Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի բաժնի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խորմալին ասել է. «Թուրքմենստանի նախագահի Իրան մոտալուտ այցի ընթացքում երկու երկրների միջև արդյունաբերական համագործակցության մասին փաստաթուղթ կստորագրվի»:

«Մենք ձգտում ենք ստորագրել Թուրքմենստանի հետ միջսահմանային առևտրային համագործակցության փաստաթուղթ»,- հավելել է Խորմալին։

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  Միջին Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի բաժնի գլխավոր տնօրենը կանխատեսել է, որ Իրանի և Թուրքմենստանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջիկա բանակցություններում կքննարկվի վիզային ռեժիմի դյուրացումը։

Հյուսիսային հարևան երկիր Թուրքմենստանի հետ առևտրային հարաբերություններն աճող բնութագրելով, Խորմալին հավելել է, որ իրանական 1401 թվականի առաջին երկու ամսում, Թուրքմենստան արտահանումը կազմել է 60 մլն դոլար, իսկ այդ երկրից ներմուծումը` 5 մլն դոլար։