Փեզեշքյան. Իրանն ու Թուրքմենստանը պետք է զարգացնեն քաղաքական և տնտեսական փոխգործակցությունները
(last modified Fri, 11 Oct 2024 13:34:07 GMT )
Հոկտեմբեր 11, 2024 17:04 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանն ու Թուրքմենստանը պետք է զարգացնեն քաղաքական և տնտեսական փոխգործակցությունները

Թուրքմենստանի ազգային առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների մշակութային ընդհանրությանն ԻԻՀ նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է զարգացնեն մշակութային, քաղաքական և տնտեսական փոխգործակցությունները:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Թուրքմենստանի նախագահ Սարդար Բերդիմոհամեդովի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԻԻՀ սկզբունքային քաղաքականությանը և հարևանների, այդ թվում՝ Թուրքմենստանի հետ հարաբերություններւը զարգացնելու առաջնորդի շեշտադրմանը, Փեզեշքյանն ասել է․ «Մենք հարևաններ ենք և ունենք երկար ընդհանուր սահման։ Սակայն բացի հարևաններից, մենք  նաև բարեկամներ ենք»։

Ընդգծելով, որ աշխարհն այսօր ունի խաղաղության ու բարեկամության կարիք, ԻԻՀ նախագահը հավելել է․ «Իրանի և Թուրքմենստանի միջև մշակութային ընդհանրության պատճառով, մշակութային, քաղաքական և տնտեսական փոխհարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է»։ 

Հանդիպմանը Թուրքմենստանի նախագահը ողջունել է Մախթումաղլի Ֆարաղիի  300-ամյակի ոգեկոչման արարողությանը Փեզեշքյանի ելույթը, ընդգծելով երկու երկրների միջև մշակութային, տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որ այսօր մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու հայտնի թուրքմեն բանաստեղծ Մախթումաղլի Ֆարաղիի հիշատակին նվիրված համաժողովին, ասել է․ «Իրանը և Թուրքմենստանը, որպես երկար սահմաններ ունեցող երկու հարևաններ, միշտ ունեցել են բարեկամական, եղբայրական, կառուցողական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Եվ երկկողմ հարաբերոևւթյուններն աճող միտում ունեն բոլոր, այդ թվում՝  քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում»։

Նշելով, որ պատմության կարևոր հատվածները, ինչպիսիք են Իրանի ժողովրդի գրականությունն ու մշակույթը,  կապ ունեն Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հետ, Փեզեշքյանն ասել է․ «Իսլամի գոյությունը և իսլամական ծեսերի ու մշակութային փոխանակումների տարածումը, ինչպես նաև իրանցի ժողովուրդների միջև լեզվական մերձեցումն ավելացրել են ընդհանուր քաղաքակրթության բարգավաճումն ու հարստությունը»: