Ընդգծվել է Իրանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի և Ռուսաստանի նախագահի օգնականի հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի նախագահի օգնականի տեղակալ Կուբյակովի հետ հանդիպման ժամանակ, Ալիռեզա Փեյման Փաքն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ կնքելու արտահանումը կայունացնելուն և ընդլայնելուն ուղղված երկարաժամկետ պայմանագրեր:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են ավտոմեքենաների արտադրրության, նավագնացության, նավաշինության, Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման, բանկային համագործակցության և արժույթի փոխանակման ինչպես նաև համատեղ արտադրության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ ռուսական ավտոարդյունաբերության ոլորտը պատրաստ է համագործակցել Իրանի հետ և Թեհրանը կարող է ավոտշուկայում դառնալ Մոսկվայի գործընկերը: