Իրանն ու Ռուսաստանը համատեղ ավտոմեքենա կարտադրեն
https://parstoday.ir/hy/news/iran-i175046-Իրանն_ու_Ռուսաստանը_համատեղ_ավտոմեքենա_կարտադրեն
Իրանի արդյունաբերության, հանքերի և առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյման Փաքի Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են զրոյի հասցնել ցորենի առևտրի եւ համատեղ ավտոարտադրության համար սահմանված  մաքսատուրքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2022 14:36 Asia/Tehran
  • Իրանն ու Ռուսաստանը համատեղ ավտոմեքենա կարտադրեն

Իրանի արդյունաբերության, հանքերի և առեւտրի փոխնախարար Ալիռեզա Փեյման Փաքի Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են զրոյի հասցնել ցորենի առևտրի եւ համատեղ ավտոարտադրության համար սահմանված  մաքսատուրքը։

Կողմերը քննարկել են  ավանների  և արդյունաբերական գոտիների համատեղ կառուցման, ինչպես նաև ազատ առևտրի և համատեղ արտադրության համար առկա ավանների կարողությունների օգտագործման հետ կապված հարցեր:

Փեյման Փաքի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բարի գալուստ մաղթելով իրանական կողմին, ողջունել է Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը և հայտնել է Իրանում երկաթուղի կառուցելու ՌԴ նախագահի համաձայնության մասին։

Փեյման Փաքը  կարևորել է  ՌԴ-ի դերն Իրանի երկաթուղային տրանսպորտային  միջոցների, Կասպից ծովում նավատորմի արդիականացման և Իրանի ճանապարհային փոխադրամիջոցների արդիականացման գործում: