Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան
Հունիս 20, 2022 17:38 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս շաբաթվա վերջին սպասում են Իրանում։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Շաբաթվա վերջին մենք կընդունենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին», - ասել է Խաթիբզադեն:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններ կանցկացվեն եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի համագործակցության ընդլայնման շուրջ:
Պիտակ