Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i175206-Սերգեյ_Լավրովը_կայցելի_Թեհրան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս շաբաթվա վերջին սպասում են Իրանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2022 17:38 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովը կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին այս շաբաթվա վերջին սպասում են Իրանում։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

«Շաբաթվա վերջին մենք կընդունենք Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին», - ասել է Խաթիբզադեն:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բանակցություններ կանցկացվեն եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանի և Իրանի համագործակցության ընդլայնման շուրջ: