Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել իր չինացի գործընկերոջ հետ
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Fars News գործակալության հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Վան Յինը հինգշաբթի օրը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։
Զրույցի թեման Աֆղանստանն էր և միջուկային բանակցությունների վերջին զարգացումները։
Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի միակողմանիությանը և համոզված է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտված է ձախողման։
Ամիր Աբդոլլահյանն այսօր առավոտյան Թեհրանում հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Վերջինիս հետ մամուլի համատեղ ասուլիսում, նա ասել է.«Մենք շնորհակալություն ենք հայտնում բարեկամ երկրներ Ռուսաստանին և Չինաստանին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևին դեմ արտահայտվելու համար»։