Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել իր չինացի գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i175432-Ամիր_Աբդոլլահյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_իր_չինացի_գործընկերոջ_հետ
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 12:51 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել իր չինացի գործընկերոջ հետ

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Fars News գործակալության հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Վան Յինը  հինգշաբթի օրը հեռախոսազրույցում քննարկել են   տարածաշրջանային և  երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։

Զրույցի թեման Աֆղանստանն էր և միջուկային բանակցությունների վերջին զարգացումները։

Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի միակողմանիությանը և համոզված է, որ   առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտված է ձախողման։

Ամիր Աբդոլլահյանն այսօր առավոտյան Թեհրանում հյուրընկալել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Վերջինիս  հետ մամուլի  համատեղ ասուլիսում, նա ասել է.«Մենք շնորհակալություն ենք հայտնում բարեկամ երկրներ Ռուսաստանին և Չինաստանին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևին դեմ արտահայտվելու համար»։