Իրանի նախագահը ելույթ կունենա BRICS+ գագաթնաժողովում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուրբաթ օրը կմասնակցի և ելույթ կունենա BRICS-ի և BRICS+ խմբի անդամ երկրների գագաթնաժողովում:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի` որպես BRICS-ի նախագահի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին ելույթ կունենա BRICS-ի և BRICS+ ձևափաչի գագաթնաժողովում:
Գագաթնաժողովը կանցկացնի ուրբաթ օրը տեսակոնֆերանսի ձևաչափով, որին կմասնակցի Իրանի նախագահը: Նա կներկայացնի Իսլամական Հանրապետության տեսակետները միջազգային խնդիրների և այլ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ:
Այս գագաթնաժողովի թեման է «Բարձր մակարդակի երկխոսություններ հանուն համաշխարհային զարգացման»։
BRICS-ը ներառում է զարգացող համաշխարհային տնտեսությունները, այդ թվում Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, և դրա ձևավորման գաղափարը ծագել է 2000 թվականին: