Իրանի նախագահը ելույթ կունենա BRICS+ գագաթնաժողովում
https://parstoday.ir/hy/news/iran-i175446-Իրանի_նախագահը_ելույթ_կունենա_brics_գագաթնաժողովում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուրբաթ օրը կմասնակցի և ելույթ կունենա BRICS-ի և BRICS+ խմբի անդամ երկրների գագաթնաժողովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2022 13:47 Asia/Tehran
  • Իրանի նախագահը ելույթ կունենա BRICS+ գագաթնաժողովում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուրբաթ օրը կմասնակցի և ելույթ կունենա BRICS-ի և BRICS+ խմբի անդամ երկրների գագաթնաժողովում:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի` որպես BRICS-ի նախագահի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին ելույթ կունենա BRICS-ի և BRICS+ ձևափաչի  գագաթնաժողովում:

Գագաթնաժողովը կանցկացնի ուրբաթ օրը  տեսակոնֆերանսի ձևաչափով, որին  կմասնակցի  Իրանի նախագահը: Նա կներկայացնի Իսլամական Հանրապետության տեսակետները միջազգային խնդիրների և այլ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ:

Այս գագաթնաժողովի թեման է «Բարձր մակարդակի երկխոսություններ հանուն համաշխարհային զարգացման»։

BRICS-ը ներառում է զարգացող համաշխարհային տնտեսությունները, այդ թվում Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, և դրա ձևավորման գաղափարը ծագել է 2000 թվականին: