Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է երկարատև համաձայնության կայացմանը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հասնել երկարատև համաձայնության:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտգործնախարար Վան Յին, հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ։
Անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքական բանաձևը ոչ կառուցողական էր, հավելելով. «Իրանը պատրաստ է բարեխղճությամբ և լրջությամբ հասնել կայուն համաձայնության՝ միաժամանակ պաշտպանելով իր ժողովրդի շահերը։
Ամիր Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ BRICS գագաթնաժողովին Իրանին հրավիրելու համար: Նա ողջունել է Պեկինի ներկայացրած զարգացման և գլոբալ անվտանգության նախաձեռնությունը և հույս հայտնել, որ Չինաստանի նախագահությունը BRICS-ը կամրապնդի բազմակողմ համագործակցությունը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները լավ առիթ են Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացման հարցով կոնսենսուսի համար և հավելել. «Հուսով ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ավիացիայի և ուսանողների փոխանակման ոլորտում, հնարավորինս արագ տեղի կունենա, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի վերահսկումը»։
Ողջունելով ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությունը BRICS-ի գագաթնաժողովում՝ Չինաստանի արտգործնախարար Վան Յին ասել է, որ գագաթնաժողովի նպատակն է ուշադրություն դարձնել զարգացող շուկաներին և զարգացող երկրների տնտեսական համերաշխությանը:
Մերժելով միջազգային ասպարեզում միակողմանիությունը, Վան Յին Իրանի հետ հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը գնահատել է օգտակար և կառուցողական և նշել, որ այն ուղղված է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Աջակցություն հայտնելով միջուկային բանակցությունների շարունակմանը և նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքական բանաձևը լկարվածություէն հարուցելու, Վան Յին հույս է հայտնել, որ դիվանագիտության և երկխոսության ճանապարհը կնպաստիօ Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացմանը: