Ամիր Աբդուլլահյան. BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն:
BRICS-ը ներառում է Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան: Խմբի ձևավորման գաղափարը ծագել է 2000 թվականին:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով BRICS Plus վիրտուալ համաժողովին Իրանի նախագահի ներկայությանը և ելույթին, գրել է. «Մեծ ներուժի և նորարարական տեսլականի շնորհիվ, BRICS-ը խոստանում է արդյունավետ շարժում լինել զարգացման և համաշխարհային խաղաղության ճանապարհին»։
Նա հավելել է. «Դինամիկ դիվանագիտության շրջանակում, մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ ազգային նպատակների իրագործման ուղղությամբ»:
Երեկ, ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին ողջունել էր Ռայիսիի ներկայությունը BRICS գագաթնաժողովին և հույս հայտնել, որ դիվանագիտության և երկխոսության ճանապարհը կհանգեցնի Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացմանը»: