Ամիր Աբդուլլահյան. BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն
https://parstoday.ir/hy/news/iran-i175514-Ամիր_Աբդուլլահյան._brics_ի_գագաթնաժողովը_հեռանկարային_քայլ_է_դեպի_համաշխարհային_խաղաղություն
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2022 12:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ BRICS-ի գագաթնաժողովը հեռանկարային քայլ է դեպի համաշխարհային խաղաղություն:

BRICS-ը ներառում է  Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան: Խմբի  ձևավորման գաղափարը ծագել է 2000 թվականին:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն  ուրբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում  անդրադառնալով BRICS Plus վիրտուալ համաժողովին  Իրանի  նախագահի ներկայությանը և ելույթին, գրել է. «Մեծ ներուժի և նորարարական տեսլականի շնորհիվ,  BRICS-ը խոստանում է արդյունավետ շարժում լինել զարգացման և համաշխարհային խաղաղության ճանապարհին»։

Նա հավելել է. «Դինամիկ դիվանագիտության շրջանակում, մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ ազգային նպատակների իրագործման ուղղությամբ»:

Երեկ, ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին ողջունել էր Ռայիսիի ներկայությունը BRICS գագաթնաժողովին և հույս հայտնել, որ դիվանագիտության և երկխոսության ճանապարհը կհանգեցնի Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացմանը»: