Իրանի նախագահ. Կասպից ծովն ափամերձ երկրների ժառանգությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i175928-Իրանի_նախագահ._Կասպից_ծովն_ափամերձ_երկրների_ժառանգությունն_է
ԻԻՀ նախագահն ասել է. «Կասպից ծովն ափամերձ երկրների ժառանգությունն ու կենտրոնն է, որից օգտվում է ավելի քան 270 միլիոն մարդ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 07:52 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «Կասպից ծովն ափամերձ երկրների ժառանգությունն ու կենտրոնն է, որից օգտվում է ավելի քան 270 միլիոն մարդ»:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն,  չորեքշաբթի օրը մեկնել է Թուրքմենստան՝  մասնակցելու  մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին:

Մերձկասպյան երկրներն են Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ադրբեջանը:

Չորեքշաբթի օրը, Թուրքմենստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրւյցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Այցը տեղի է ունենում  Թուրքմենստանի նախագահի հրավերով՝  մերձկասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»:

Նա նշել է. «Իրանը լավ հարաբերություններ ունի մերձկասպյան երկրների հետ, ուստի Աշխաբադի նիստում, բացի ծովի իրավական ռեժիմի և ծովն անվտանգության նպատակներիով օգտագործելու հարցերից, կքննարկվեն նաև  տրանսպորտի և տարանցման, առևտրի, Կասպից ծովի կենսառեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում երկրների համագործակցության հարցերը և Կասպից ծովում օտարերկրացիների ներկայությունը կանխելու ուղիները»: 

ԻԻՀ  նախագահն անդրադարձել է նաև Իրանի և Թուրքմենստանի միջև վերջին 30 տարիներին ահստատված լավ հարաբերություններին և ասել. «Վերջին ամիսներին երկու երկրների միջև բեռների տարանցման  և գազի փոխանակման  պայմանները  բարելավվել են, իսկ  Իրանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները՝ զարգացել»: