Իրանը և Ռուսաստանը ստորագրել են տրանսպորտային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
https://parstoday.ir/hy/news/iran-i176032-Իրանը_և_Ռուսաստանը_ստորագրել_են_տրանսպորտային_համագործակցության_մասին_փոխըմբռնման_հուշագիր
Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 09:03 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը ստորագրել են տրանսպորտային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Իրանի ավտոճանապարհների կազմակերպության նախագահ Դարիուշ Ամանին և Ռուսաստանի ճանապարհների պահպանման վարչության գլխավոր քարտուղար և տրանսպորտի փոխնախարար Դմիտրի Ազբարովը։

Ամանին և Ազբարովն նշել են, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը  ցամաքային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև փոխանակումների ամրապնդմանն ուղղված քայլ է։

Կողմերը համաձայնության են եկել ավտոմոբիլային տրանսպորտի կարգավիճակի վիճակագրության և տեղեկատվության, Իրանի և Ռուսաստանի տարածքում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի խնդիրների, երթևեկության լիցենզիաների օգտագործման և դրանց թվաքանակի համակարգման, սահմանային անցակետերի, տրանսպորտային միջանցքների և միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ընդլայնման հարցերի շուրջ: