Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն. Իրանի միջուկային գործունեության անվտանգությունն ապացուցված է
https://parstoday.ir/hy/news/iran-i176110-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպություն._Իրանի_միջուկային_գործունեության_անվտանգությունն_ապացուցված_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Ինչպես վկայում են ամերիկյան հետախուզական ծառայությունները և որոշ արևմտյան երկրներ, Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է թափանցիկ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2022 06:05 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն. Իրանի միջուկային գործունեության անվտանգությունն ապացուցված է

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Ինչպես վկայում են ամերիկյան հետախուզական ծառայությունները և որոշ արևմտյան երկրներ, Իրանի միջուկային ծրագիրը միշտ եղել է թափանցիկ»:

Հինգշաբթի օրը Մոհամմադ Էսլամին  Սպահանում հայտարարել է, որ  ՀԳՀԾ-ն եղել է 20 տարվա բանակցությունների արդյունք, հավելելով. «Այս փաստաթղթում Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև դրա հնարավոր ռազմական ուղղվածության  (PMD) վերաբերյալ մեղադրանքները հանված են, և, ըստ էության, ՀԳՀԾ-ն  արևմտյան երկրների պարտավորությունն է՝ չեղարկել Իրանի դեմ ճնշող պատժամիջոցները; Սակայն Իրանի միջուկային ծրագիրի ոչ խաղաղ նպատակի պատրվակով, երկրի դեմ տարբեր բանաձևեր են ընդունվել»:

Նշելով, որ Իսրայելը մշտապես փորձել է խոչընդոտել Իրանի միջուկային ծրագիրը,  Էսլամին հավելել է. «Ռեժիմը պնդում է, թե իր տրամադրության տակ ունի 50000 փաստաթուղթ՝ Իրանի միջուկային գործունեության  ռազմական ուղղվածության բվերաբերյալ, մինչդեռ միջուկային բանակցություններում Իրանը բոլոր նման մեղադրանքներին պատասխանել է PMD-ի տեսքով և գործը փակվել է»։