Մասուլեն աշխարհի պատմական քաղաքներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i176122-Մասուլեն_աշխարհի_պատմական_քաղաքներից_է
Իրան Գիլան նահանգի Մասուլեի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքը ներառվել է Պատմական քաղաքների համաշխարհային միությանը որպես ԻԻՀ ութերորդ քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2022 08:59 Asia/Tehran

Իրան Գիլան նահանգի Մասուլեի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքը ներառվել է Պատմական քաղաքների համաշխարհային միությանը որպես ԻԻՀ ութերորդ քաղաքը:

Յուսուֆ Նիրիվին, Գիլան նահանգի որոշ պաշտոնյաների և ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է. «Աշխարհի 124 քաղաքներ անդամակցում են այս միությանը, և Մասուլեն դրան միացած Իրանի ութերորդ քաղաքն է»:  

Համաշխարհային պատմական քաղաքների լիգայի ղեկավարն ավելի վաղ  Մասուլեի քաղաքապետին ուղղված նամակում գրել էր, որ  Համաշխարհային պատմական քաղաքների լիգային անդամակցելու  Մասուլեի անդամակցությունը հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին։

 Մասուլեն միջազգային գնահատողների տեսանկյունից ունի միությանն անդամակցելու համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն, իսկ   ըստ փորձագետների, այս անդամակցությունը կարևոր քայլ է քաղաքի համաշխարհային գրանցման ճանապարհին։