Ամիր Աբդոլլահյան - Սիրիան կայունացնելու վերաբերյալ Արևմուտքի պնդումները չեն համապատասխանում իրականությամանը
Դատապարչտելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այս ահարձակումների անտեսումը վկայում է, որ Սիրիան կայունացնելու վերաբերյալ Արևմուտքի հայտարաություննրը կեղծ են»:
Շաբաթ օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ Արևմուտքի լռությունը վկայում է արևմտյան երկրների կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին:
Նշելով, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով, Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը դեմ է խնդիրների լուծման համար ռազմական գործողությունների դիմելուն։
ԻԻՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Սիրիայի ազգային միասնության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված՝ կառավարության և նախագահի ջանքերը, նշելով, որ Սիրիայի անկախությանն ու ինքնիշխանության հակառակորդները փորձում են ապակայունացնել այդ երկիրը:
Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվում է մի իրավիճակ, որը իրադարձությունները փոխելու է հօգուտ Սիրիայի:
Բաշար Ասադը նաև դատապարտել է Սիրայում իրավիճակն ապակայունացնելուն ողւղված արևմտյան երկրների գործողությունները: