Ռայիսի. Բանակցությունների ընթացքում հակաիրանական բանաձևի ընդունման առաջարկը համաձայնագրի խախտում էր
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների առաջարկով Կառավարիչների խորհրդում բանաձև հրապարակելու գործողությունը անպատասխանատու քայլ և բանակցային գործընթացի ու համաձայնության խախտում է անվանել:
Երկուշաբթի օրը Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Շվեյցարիայի նոր դեսպան Նադին Օլիվիերի Լոզանոյի հավատարմագրերը ընդունելու արարողության ժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա բանակցությունների և համաձայնության պահանջներին, ասել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների գործողությունը՝ առաջարկել Կառավարիչների խորհրդում բանաձև ընդունել այն ժամանակ, երբ համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, անպատասխանատու գործողություն է և խախտում է բանակցությունների սկզբունքն ու պայմանավորվածությունները։
Ռայիսին հավելել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները Իրանի մասին սխալ հաշվարկ են արել, և հուսով եմ, որ դուք Իրանի փաստերը կփոխանցեք համապատասխան կառավարությանը և այլ երկրներին, որպեսզի հասկանան, որ չնայած թշնամությանն Իրանը շարունակել է իռ առաջընթացը, և նրանց հեգեմոն քաղաքականությունը հակադարձ արդյունք է տվել։
Շվեյցարիայի նոր դեսպան Նադին Օլիվիերի Լոզանոն հայտարարել է.«Որպես Շվեյցարիայի դեսպան՝ իմ հիմնական ծրագիրն է փորձել ընդլայնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր Շվեյցարիան Իրանում ամերիկյան շահերի պաշտպանն է։