Ամիր Աբդոլլահյան. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները ընթանում են ճիշտ ուղով
https://parstoday.ir/hy/news/iran-i176400-Ամիր_Աբդոլլահյան._Իրանի_և_Ադրբեջանի_հարաբերությունները_ընթանում_են_ճիշտ_ուղով
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կարևոր և բարեկամական զրույց եմ ունեցել իմ բարեկամիս՝ Բայրամովի հետ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2022 04:12 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կարևոր և բարեկամական զրույց եմ ունեցել իմ բարեկամիս՝ Բայրամովի հետ»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման սկզբունքների վրա։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիեւի այցը Թեհրան։

Ադրբեջանը վերջին տարիներին ցանկանում է տարբեր ոլորտներու ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ։