ԻՀՊԿ հետախուզական գործակալությունն Իրանում ձերբակալել է մի քանի լրտես դիվանագետների
Հուլիս 07, 2022 03:46 Asia/Tehran
ԻՀՊԿ հետախուզական գործակալությունն Իրանում ձերբակալել է մի քանի լրտես դիվանագետների:
Կորպուսը հայտարարել է, որ վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են արգեկլված տարածքում, որտեղ ընթանում են ԻՀՊԿ օդուժի զորավարժությունները: Հայտարարության մեջ նշված է, որ դիվանագետները փորձել են հողից նմուշ վերցնել:
Կորպուսի հետախուզության հրապարակած տեսանյութերում երևում է, որ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը ձերբակալվում է Իրանի հրթիռային զորավարժությունների վայրից տեղեկատվություն հավաքելու պահին:
Տարածքը, որտեղ հայտնաբերվել ու ձերբակալվել է դիբվանագետը, գտնվում է Իրանի կենտրոնական անապատում: