Իրանը Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i176684-Իրանը_Կասպից_ծովում_ռազմածովային_ուժերի_զորավարժություններ_է_անցկացնում
Կասպից ծովում մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ «Կայուն անվտանգություն 1401» խորագրով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2022 12:20 Asia/Tehran

Կասպից ծովում մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի զորավարժությունները՝ «Կայուն անվտանգություն 1401» խորագրով։

Իրանի ռազմածովային նավատորմը որոշիչ ուժ է տարբեր ոլորտներում, և համալրվելով նոր տիպի նավերով  և սուզանավնավերով՝ դարձել է ծովային մեծ ուժ։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի փոխհրամանտար ծովակալ Համզե Ալի Քավիանին, անդրադառնալով այս զորավարժության նպատակներին՝ ասել է.«Ջրում, ցամաքում և օդում կայուն անվտանգության զորավարժությունն անցկացվում է համակարգերի արդյունավետությունը չափելու, անձնակազմերի գնահատման և փորձի փոխանցման նպատակով, և այս զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Կասպից ծովում»:

Ծովակալ Քավիանին Կասպից ծովը համարել է հարևան երկրների միջև խաղաղության և բարեկամության ծով և հավելել.«Մենք ոչ մեկին թույլ չենք տա խաթարել այս ծովի կարգն ու անվտանգությունը»: