Իրան-ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունն իրականացվում է Ռուսաստանի առանցքայնությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իսլամական խորհրդարանում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին համաձայնագրի օրինագծի հաստատումը և ՌԴ Դումայում այդ օրենքի հաստատումը ենթահող են ստեղծել կողմերի միջև Ռուսաստանի առանցքայնությամբ համագործակցության համար»:
Մուհամմադռեզա Փուրէբրահիմին, Իրան-Ռուսաստան տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական նախագծերի, հատկապես՝ համատեղ երկաթուղային նախագծերի իրականացմա, ինչպես նաև Իրանի Հյուսիս-Հարավային տարանցիկ միջանցքի նախագծի իրագործման անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Իսլամական խորհրդարանն աջակցում է հաստատված որոշումները կյանքի կոչելու և Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու՝ 13-րդ կառավարության ջանքերին»։
ԻԻՀ կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալեհաբադին նույնպես ասել է. «Ռուսաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է, և այդ երկրի հետ տնտեսական գործունեության զարգացումը Թեհրանի առաջնահերթությունն է»։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպմանն ասել է. «Իրանը Ռուսաստանի հատուկ գործընկերներից է տարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական»։