Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Իտալիա
Իրանի ԱԳ նախարարը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Թեհրանից մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Իտալիայի և Վատիկանի պաշտոնյաների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Իտալիա կատարած այցից առաջ տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այցի ընթացքում, որն իրականացվում է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դիմայոյի հրավերով, կշարունակվեն երկկողմ հարաբերությունները հատկապես քաղաքական, տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում»։
Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է. «Իտալիայի իշխանությունների հետ հանդիպումներում և խորհրդակցություններում, որտեղ պլաններ են մշակվել քաղաքական, տնտեսական և խորհրդարանական մակարդակով, նաև կհանդիպեմ Վատիկանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio