Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Իտալիա
(last modified Mon, 11 Jul 2022 08:26:34 GMT )
Հուլիս 11, 2022 12:56 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Թեհրանից մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Իտալիայի և Վատիկանի պաշտոնյաների հետ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Իտալիա կատարած այցից առաջ տված հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Այցի ընթացքում, որն իրականացվում է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դիմայոյի հրավերով, կշարունակվեն երկկողմ հարաբերությունները հատկապես քաղաքական, տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում»։

Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է. «Իտալիայի իշխանությունների հետ հանդիպումներում և խորհրդակցություններում, որտեղ պլաններ են մշակվել քաղաքական, տնտեսական և խորհրդարանական մակարդակով, նաև կհանդիպեմ   Վատիկանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio