Իրանը լուսանկարներում - Շուշթարի հիդրոտեխնիկական համակարգը
Շուշթարի ջրաղացների և ջրվեժների համալիրը համարվում է Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգի զբոսաշրջային գոհարը, և այս հիասքանչ ջրային կառույցը պատմական տեխնիկա-ինժեներական գլուխգործոց է տարածաշրջանում և աշխարհում:
Շուշթարի ջրվեժներն ու ջրաղացները որպես պատմական ջրային կառույց գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 2009 թվականին։
Շուշթարի ջրաղացներն ու ջրվեժները հին ժամանակաշրջանում ջրի օպտիմալ օգտագործման եզակի օրինակ են։

Շուշթարի ջրային կառուցվածքը ամբարտակների, թունելների և ջրաղացների ամբողջություն է, որն արդյունաբերական և տնտեսական համալիր է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների և պատմաբանների համար։

Ջրային այս կառույցը գտնվում է Շուշթար քաղաքի պատմական տարածքում, որը նախկինում, բացի արդյունաբերական նպատակներից, սակավաջրության ժամանակ ջուր էր մատակարարում նաև Շուշթարի բնակիչներին։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio