Իրանը և Վատիկանը համակարծիք են համաշխարհային ճգնաժամերի քաղաքական լուծման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i176978-Իրանը_և_Վատիկանը_համակարծիք_են_համաշխարհային_ճգնաժամերի_քաղաքական_լուծման_հարցում
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը և Վատիկանը համակարծիք են համաշխարհային ճգնաժամերի քաղաքական լուծման և իսլամի ու քրիստոնեության ընդհանրությունների վրա կենտրոնանալու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 03:29 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը և Վատիկանը համակարծիք են համաշխարհային ճգնաժամերի քաղաքական լուծման և իսլամի ու քրիստոնեության ընդհանրությունների վրա կենտրոնանալու հարցում։

Վատիկանի պաշտոնյաների հետ  հանդիպումից հետո, Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրն իր թվիթերյան էջում գրել է, որ երկու ժամ տևողությամբ զրույց է ունեցել Վատիկանի վարչապետի և  արտգործնախարարի հետ։

 

Երեքշաբթի օրը կայացել է Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը Վատիկանի վարչապետ, կարդինալ Պիետրո Պարոլինի և ԱԳ նախարար, արքեպիսկոպոս Փոլ Գալագերի հետ։

Իրանի և Վատիկանի արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել  համաշխարհային և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման ուղիների շուրջ և ընդգծել ճգնաժամերը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։