Ղալիբաֆ. Իրանը հարևանների հետ իրականացրել է 200 միլիարդ դոլարի առևտուր
(last modified Wed, 13 Jul 2022 07:41:33 GMT )
Հուլիս 13, 2022 12:11 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանը հարևանների հետ իրականացրել է 200 միլիարդ դոլարի առևտուր

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ հարևան երկրների հետ առևտուրը կազմել է 200 միլիարդ դոլար:

Չորեքշաբթի օրը, Տաշքենդում  բնակվող իրանցի գործարարների և արտադրողների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ տարածաշրջանի և հարևան երկրների հետ փոխանակումների ավելացումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Այդ հարցն ընդգծվել է ԻԻՀ առաջնորդի կողմից և կարձանագրվի համապատասխան փաստաթղթում»:

Ղալիբաֆը հավելել է. «Որոշ դեպքերում պատժամիջոցներն ազդել են մեր առևտրային գործընկերների վարքագծի վրա, սակայն այդ խնդիրը լուծելու համար կարելի է ելք գտնել;, առաջնահերթություն տալով այնպիսի հարցերի, ինպես երկկողմ առևտրիւ ծավալի ավեացումը»:

Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարն ասել է. «Իրանը բարձր կարողություններ ունի ինժեներական և գիտելիքահենք ծառայությունների ոլորտում, և նկատի ունենալով երկրի հնարավորությունները արագության, ճշգրտության և որակի առումով՝ հնարավոր է Ուզբեկստանում այս ոլորտներում ավելի մեծ բաժին ունենալ»: