Իրանի նախագահն ընդգծում է հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը
(last modified Sat, 31 Aug 2024 14:43:11 GMT )
Օգոստոս 31, 2024 18:13 Asia/Tehran
  • Իրանի նախագահն ընդգծում է հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը իր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին ուղղված ուղերձում շնորհավորել է այդ երկրի անկախության տարեդարձի առթիվ և նշել, որ համագործակցության զարգացումը հարևան երկրների և տարածաշրջանի, հատկապես Ուզբեկստանի Հանրապետության հետ, Իրանի 14-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչեց Ուզբեկստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները հաստատվեցին 1992 թվականի մայիսի 10-ին։

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ուզբեկստանի օրենսդիր ժողովի նախագահ Նուրադին Իսմայիլջանովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների կարևորությունը և երկու երկրների հարաբերությունները համարել է արմատավորված , ռազմավարական և հիմնված խորը պատմամշակութային կապերի վրա։

Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է, որ Իրանի կառավարությունը նոր շրջանում վճռական է ամրապնդելու և բարելավելու հարաբերությունները Ուզբեկստանի հետ, հատկապես առևտրատնտեսական և մշակութային կապերի ոլորտում, և այս ուղղությամբ ոչ մի խոչընդոտ չի կարող խարխլել երկու երկրների կամքը։