Ռուսական շուկայում իրանական անիմացիայի վաճառքից գոյացել է շուրջ 1.730 հազար դոլար
Հուլիս 14, 2022 04:18 Asia/Tehran
Իրանական Dolphin Boy անիմացիան կարողացել է դուրս գալ ռուսական շուկա և վաստակել ավելի քան 1,730 հազար դոլար։
Իրանն արդեն մի քանի տարի մուտք է գործել անիմացիոն արդյունաբերություն և հաջող ֆիլմերի շնորհիվ կարողացել է մասնակցել արտասահմանյան փառատոնների և ցուցադրությունների։
Իրանական Dolphin Boy անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին: Այն կատակերգական է և արկածային:

Ռուսաստանի 2700 կինոթատրոններում ցուցադրության առաջին օրերին Dolphin Boy -ը գրանցել է շուրջ մեկ միլիոն յոթ հարյուր հազար դոլարի վաճառք և արժանացել ոլորտի մասնագետների հիացմունքին։
Dolphin Boy-ը նախատեսվում է ցուցադրել նաև Թուրքիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Թայվանում և Մոնղոլիայում։
Պիտակ