Ռուսական շուկայում իրանական անիմացիայի վաճառքից գոյացել է շուրջ 1.730 հազար դոլար
https://parstoday.ir/hy/news/iran-i177132-Ռուսական_շուկայում_իրանական_անիմացիայի_վաճառքից_գոյացել_է_շուրջ_1.730_հազար_դոլար
Իրանական Dolphin Boy անիմացիան կարողացել է դուրս գալ ռուսական շուկա և վաստակել ավելի քան 1,730 հազար դոլար։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 14, 2022 04:18 Asia/Tehran

Իրանական Dolphin Boy անիմացիան կարողացել է դուրս գալ ռուսական շուկա և վաստակել ավելի քան 1,730 հազար դոլար։

Իրանն արդեն մի քանի տարի մուտք է գործել անիմացիոն արդյունաբերություն և հաջող ֆիլմերի շնորհիվ կարողացել է մասնակցել արտասահմանյան փառատոնների և ցուցադրությունների։

Իրանական Dolphin Boy անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին: Այն կատակերգական է և արկածային:

 

Ռուսաստանի 2700 կինոթատրոններում ցուցադրության  առաջին օրերին Dolphin Boy -ը  գրանցել է շուրջ մեկ միլիոն յոթ հարյուր հազար դոլարի վաճառք և արժանացել  ոլորտի մասնագետների հիացմունքին։

Dolphin Boy-ը նախատեսվում է ցուցադրել նաև Թուրքիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Թայվանում և Մոնղոլիայում։