Ռայիսի. Այսօր Իրանն ավելի ուժեղ է, քան երբևէ
https://parstoday.ir/hy/news/iran-i177200-Ռայիսի._Այսօր_Իրանն_ավելի_ուժեղ_է_քան_երբևէ
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իսլամական Իրանն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 04:37 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իսլամական Իրանն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ»։

Էբրահիմ Ռայիսին հինգշաբթ օրը  Քերմանշահ նահանգից  ուղղաթիռով մեկնել է Իրանի և Իրաքի սահմանային շրջաններ և այցելել երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող Ղասրե Շիրին  քաղաքի  Փարվիզ խան  սահմանային տերմինալ և մաքսակետ։ 

Նույն օրը, Քերմանշահ քաղաքի իմամ Խոմեյնիի մարզադահլիճում  քաղաքացիների հետ  հանդիպման ժամանակ, Ռայիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու  նրա դաշնակիցների ներկայությունը տարածաշրջանում անապահովության  պատճառն է։ Նա նշել է. «Տարածաշրջանի մուսուլման ժողովուրդներն ատում են ԱՄՆ-ի  և նրա դաշնակիցների նվաստացուցիչ հարաբերությունները»։

Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմը պետք է իմանա, որ չի կարող աչք տնկել ոչ մի տեղի վրա: ԱՄՆ-ն ու և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանի մեծ ժողովուրդը չի ընդունում տարածաշրջանում որևէ անապահովություն և ճգնաժամ»։