Իրանը ներկայացրել է բանակի ռազմավարական նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի ներկայությամբ ներկայացվել է ԻԻՀ բանակի ծովուժի հարավային նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքերը։
Իրանի բանակի ծովուժի ռազմավարական նավատորմի ԱԹՍ-ների ստորաբաժանումը բաղկացած է նավերի և սուզանավերի ստորաբաժանումներից, որոնք կրում են բոլոր տեսակի մարտական անօդաչու թռչող սարքեր:
Ուրբաթ օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավիի և ԻԻՀ ռազմավարական ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանիի ներկայությամբ, ներկայացվել են ԻԻՀ բանակի ծովուժի հարավային նավատորմի առաջին անօդաչու թռչող սարքերը։
Արարողությանը ներկայացվել են բանակի և պաշտպանության նախարարության կողմից արտադրված մի շարք առաջադեմ և արդի անօդաչու թռչող սարքեր՝ գիտելիքահեն կենտրոնների աջակցությամբ: Ցուցադրվել են Փելիքան, Հոմա, Արաշ, Չամրոշ, Ժուբին, Աբաբիլ 4 և Բավար 5 ԱԹՍ-ները, որոմք թռիչք են իրականացրել Հնդկական օվկիանոսի ջրերի վրայով և ցուցադրել իրենց հնարավորությունները։
Հաղորդման համաձայն, բացի լողացող ստորաբաժանումների տախտակամածից, բոլոր տեսակի ծովային և ուղղահայաց անօդաչու թռչող սարքերի թռիչքից, առաջին անգամ մարտական անօդաչու թռչող սարքեր են թռչել իրանական «Ֆաթեհ» սուզանավից և «Կիլո» դասի «Թարեղ» սուզանավից։
Գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին լրագրողներին ասել է. «Հաշվի առնելով գերիշխանության համակարգի ագրեսիան՝ անհրաժեշտ է օրեցօր մեծացնել երկրի պաշտպանական հզորությունը»։
Ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Նոր ձեռքբերումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմը, օվկիանոսների խորքերում օդային գերակայությանը հաստատելուց բացի, կկարողանա հետախուզության ոլորտում նավերի և սուզանավերի ստորաբաժանումներից կիլոմետրեր հեռավորության վրա բարելավել իր հնարավորությունները»: