Թավրիզը՝ ձեռագործ կաշվե կոշիկների արտադրության կենտրոն՝ արտահանման հնարավորությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i177374-Թավրիզը_ձեռագործ_կաշվե_կոշիկների_արտադրության_կենտրոն_արտահանման_հնարավորությամբ
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մայրաքաղաք Թավրիզում գտնվող միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում, արդյունաբերության ներկայացուցիչների ներկայությամբ կայացել է պայուսակների և կոշիկի արդյունաբերության, մեքենաների ու կաշվե իրերի 23-րդ մասնագիտացված ցուցահանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 08:09 Asia/Tehran

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մայրաքաղաք Թավրիզում գտնվող միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում, արդյունաբերության ներկայացուցիչների ներկայությամբ կայացել է պայուսակների և կոշիկի արդյունաբերության, մեքենաների ու կաշվե իրերի 23-րդ մասնագիտացված ցուցահանդեսը։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Արևելյան Ատրպատական, Թեհրան, Սպահան, Արաք, Զանջան և Խորասան-Ռազավի նահանգներից կաշվի, կոշիկի արդյունաբերության հումքի և սարքավորումների, ձեռագործ կաշվե պայուսակների և կոշիկի, սպորտային և անվտանգության կոշիկների արտադրողները, Թավրիզում ակտիվ մասնակցություն են ոգնեցել պայուսակների և կոշիկների մասնագիտացված ցուցահանդեսին:

Մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման նպատակն էր ներկայացնել և ցոցադրել Իրանի պայուսակների և կոշիկի, հատկապես ձեռքով ասեղնագործված կաշվի և հաստոցային կոշիկների հնարավորությունները, որպեսզի այս արժեքավոր ապրանքն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու հարթակ ստեղծվի։ 

Այս ցուցահանդեսը տեղի է ունեցել չորս օրով (13-16 հուլիսի, 2022թ.)-ը Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio