Շնորհավորանք «Ղադիր խոմ» տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i177424-Շնորհավորանք_Ղադիր_խոմ_տոնի_կապակցությամբ
Հուլիսի 18-ին նշվում է մուսուլմանական ամենամեծ տոներից «Ղադիր խոմ»-ը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հուլիս 18, 2022 03:33 Asia/Tehran

Հուլիսի 18-ին նշվում է մուսուլմանական ամենամեծ տոներից «Ղադիր խոմ»-ը:

«Ղադիր խոմ»-ը Մեքքայի ու Մեդինայի միջև գտնվող  տարածք է, որտեղ իսլամի մեծարգո մարգարե Մոհամմեդն իր հրաժեշտի Հաջջի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շիաների առաջին առաջնորդ Էմամ Ալին փոխարինելու է իրեն:

Իսլամի մեծարգո մարգարեն «Ղադիր խոմ»-ի հայտնի քարոզում ասաց. «Այսուհետը Ալին կառաջնորդի նրանց, ում առաջնորդել եմ ես»:

Իսլամական վկայություններում, որպես «Էյդ-ալ-աքբար» կամ մեծ տոն հիշված «Ղադիր խոմ» տոնը կարելի է համարել  աստվածային բոլոր կրոնների տոնը, քանի որ այդ օրն աստվածային բոլոր առաքյալների կրած նեղությունները պարգևատրվում են:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը «Ղադիր Խոմ» բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր շիաներին,  և ազատախոհներին: