Պուտինը ժամանել է Թեհրան
Հուլիս 19, 2022 04:42 Asia/Tehran
ՌԴ նախագահը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որը կկայանա այսօր՝ Թեհրանում։
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների եռակողմ հանդիպմանը՝ օգնելու Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը։