Իրանի հաղթական երաշխիքը տեղական պաշտպանական համակարգերով օդային տարածքի անվտանգության ապահովումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i177542-Իրանի_հաղթական_երաշխիքը_տեղական_պաշտպանական_համակարգերով_օդային_տարածքի_անվտանգության_ապահովումն_է
ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Իրանի օդային տարածքի անվտանգությունը տեղական ու ժամանակակից պաշտպանական համակարգերով ապահովելը թշնամուն դիմակայելու երաշխիքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 13:04 Asia/Tehran

ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի համակարգողի տեղակալը հայտարարել է. «Իրանի օդային տարածքի անվտանգությունը տեղական ու ժամանակակից պաշտպանական համակարգերով ապահովելը թշնամուն դիմակայելու երաշխիքն է»:

Բրիգադի գեներալ Աբոլֆազլ Սեփեհրի Ռադը, երեքշաբթի օրը Իրանի ռազմաօդային ուժերի շրջանների և պաշտպանական խմբերի հրամանատարների հանդիպմանը հայտարարել է. «Իրանի օդային տարածքի անվտանգությունն ապահովվում է տեղական առաջադեմ ռադիոտեղորոշիչ և հրթիռային համակարգերի միջոցով, և օդային գերազանցությունը ապահովություն և մտքի խաղաղություն է պարգևել մեր հայրենակիցներին»։

Բրիգադի գեներալ Սեփեհրի Ռադը հայտարարել է, որ այս ՀՕՊ ուժերի հետախուզական, երիտասարդ ու ջիհադիստական  հրամանատարները մեծ հաջողությունների են հասել՝ ունենալով միջին և հեռահար պաշտպանության համակարգեր: Նա հավելել է. «Բանակի հակաօդային պաշտպանությունը օր ու գիշեր աշխատում է հեռահար և ճշգրիտ տեղական զինատեսակների նախագծման, կառուցման և արդիականացման վրա»։

Նրա խոսքով. «Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերում տեխնիկական և ինժեներական գիտությունների առաջընթացն ազգային հեղինակության և հզորության գրավականն է»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio