Իրանը լուսանկարներում-Խորզուկը, ղալամքարիի՝ հազար նախշերի ու գույների արվեստի մայրաքաղաք
Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Խորզուկ քաղաքը ճանաչված է կտորի վրա զարդանաշխման ղալամքարի ավանդական արհեստի շնորհիվ:
Ղալամքարին կտորը նկարազարդելու իրանական արվեստ է։ Ղալամքարիի կենտրոնը համարվում է Իրանի Սպահան նահանգը։ Ղալամքարին պարսկերենից թարգմանաբար նշանակում է «աշխատանք ղալամով»։ Ղալամը հատուկ գործիք է, որը պատրաստված է բամբուկից կամ խուրմայի ծառի ճյուղից, որն ունի սուր ծայր։ Մյուս ծայրի վրա ամրացված է փոքրիկ մազափունջ, որն օգտագործվում է որպես վրձին։
Եթե դուք ճանապարհորդում եք նախշերի ու գույների քաղաք՝ Խորզուկ, ապա այս գեղեցիկ ձեռարվեստի վաղեմությունը կարող եք տեսնել՝ տարիքով ավելի մեծ արվեստագետների, իսկ և ստեղծագործության ու նորարարության գագաթնակետը՝ երիտասարդների դեմքերին:
Խորզուկ նշանակում է արեգակի երկիր, որի լույսն ու պայծառությունը կարելի է տեսնել իր երիտասարդների ձեռքում, երբ նրանք իրենց քաղաքում, ղալամքարի սփռոցների վրա ի ցույց են դրել ղալամքարի հոյակապ արվեստը։

Այս նրբագեղ ու արժեքավոր ստեղծագործությունների մի հսկայական մասը մեծ ճանաչում ունի ներքին և օտարերկրյա, այդ թվում՝ եվրոպական երկրներից ժամանած զբոսաշրջիկների շրջանում: Իրանի ձեռարվեստի արտահանման մի մասը կազմում են հազարավոր նախշերով ու գույներով ղալամքարի սփռոցները:

Իրանի ղալամաքարի սփռոցների մայրաքաղաքը հանդիսացող Խորզուկ քաղաքի շատ երիտասարդներ, աշխատանք գտնելու խնդիր չունեն: Նրանց տնային ու ավանդական արհեստանոցներում նկատվում են ոգևորություն, գործարարություն և աշխատանք:
