Ռուս-իրանական հարաբերությունների զարգացումն են քննարկել Պուտինը և Ռաիսին
https://parstoday.ir/hy/news/iran-i177566-Ռուս_իրանական_հարաբերությունների_զարգացումն_են_քննարկել_Պուտինը_և_Ռաիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 15:02 Asia/Tehran
  • Ռուս-իրանական հարաբերությունների զարգացումն են քննարկել Պուտինը և Ռաիսին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ այդ հարաբերություններն էական ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ ապրանքաշրջանառության տեսանկյունից երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով:

«Ապրանքաշրջանառության աճի տեսանկյունից մենք ռեկորդային թվեր ունենք։ Մենք ամրապնդում ենք փոխգործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում, էական ներդրում ենք կատարում սիրիական ճգնաժամի կարգավորման գործում», - ասել է Պուտինը հանդիպման ընթացքում։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կետ կդառնա երկկողմ հարաբերություններում: