Ռայիսի. Իրանը կշարունակի աջակցել Սիրիային ավելի մեծ ուժով
https://parstoday.ir/hy/news/iran-i177580-Ռայիսի._Իրանը_կշարունակի_աջակցել_Սիրիային_ավելի_մեծ_ուժով
Նշելով, որ պատժամիջոցները միջազգային իրավունքի խախտում են, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանը կշարունակի աջակցել Սիրիային ավելի մեծ ուժով, քանի որ Սիրիայի անկախությունն անձեռնմխելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 07:47 Asia/Tehran

Նշելով, որ պատժամիջոցները միջազգային իրավունքի խախտում են, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանը կշարունակի աջակցել Սիրիային ավելի մեծ ուժով, քանի որ Սիրիայի անկախությունն անձեռնմխելի է»:

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների յոթերորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Թեհրանում՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ, Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և անկախությունը հարգելու  անհրաժեշտությունը: Նա հավելել է. «Այս երկրի ճակատագիրը պետք է որոշեն սիրիացիները՝ միջիսիրիական  երկխոսության միջոցով՝ առանց արտաքին միջամտության:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Սիրիայում ճգնաժամի սկզբից անցել է 11 տարի, սակայն Իրանը շարունակումէ  համոզված մնալ, որ ճգնաժամի միակ լուծումը քաղաքական է, իսկ ռազմական լուծումը միայն կվատթարացնի իրավիճակը»։

Նար խոսքով. «Այժմ, երբ մենք անցկացնում ենք Աստանայի գործընթացի գագաթնաժողովը, ամերիկյան միակողմանի պատժամիջոցները,  ճնշում են գործադրում սիրիացի ժողովրդի վրա և  նրանց զրկում նորմալ կյանքի հնարավորությունից»։

Անդրադառնալով Սիրիայի ներսում տեղահանվածների և սիրիացի փախստականների խնդրին, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Տրարածաշրջանի երկրները և միջազգային հանրությունը պետք է օգնեն փախստականներին վերադառնալ իրենց տներն ու հայրենիքը»։

Նա նշել է, «Փորձը ցույց է տվել, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը չի նպաստել անվտանգության հաստատմանը և ահաբեկչության դեմ պայքարին, հետևաբար,  Սիրիայի ազգային ինքնիշխանության և անկախության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի»:

«Միասնական, անկախ Սիրիայի գոյությունն առանց անօրինական օտար ներկայության, ոչ միայն տարիներ շարունակ տառապած ժողովդրին խաղաղություն կպարգևի, այլ նաև կնպաստի Սիրիայի հարևանների կայունությանը և անվտանգությանը»,- ասել է Ռայիսին:

Դատապարտելով Սիրիայի տարածքի նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ոտնձգությունները և երկրի հիմնական ենթակառուցվածքները, ներառյալ օդանավակայաններն ու նավահանգիստները թիրախավորելը, Ռայիսին ասել է. «Բոլորի համար պարզ է, որ այս ռեժիմն իր գոյատևումը կապել է մեր տարածաշրջանում ագրեսիայի և անապահովության հետ»:

Նա նշել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և գլխավոր քարտուղարը պետք է կատարեն իրենց պարտականություններն այս կապակցությամբ, քանի որ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան սպառնում է անվտանգությանը»: