Ջագարյան. Պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի համար
Թեհրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի Դաշնության համար։
Ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում ՌԴ դեսպան Լևոնն Ջագարյանն ասել է, որ արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են իրանցի գործընկերների հետ: Նա հավելել է.«Իրանցիները դարձել են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու վարպետ»։
Իրանում ՌԴ դեսպանը հավելել է, որ իր երկիրն Իրանի հետ խոսում է պատժամիջոցները շրջանցելու մասին։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է համագործակցեն պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Մոսկվան կարևորում է հարաբերությունները Թեհրանի հետ, և երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (CAST) և SuperJob պորտալի կողմից վերջերս անցկացված սացհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է Իրանի հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, իսկ նրանց 50 տոկոսը կողմ է Իրանի հետ ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացմանը։
Ռուսաստանցիների 42 տոկոսը Իրանը համարում է բարեկամ երկիր։