Ջագարյան. Պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i177696-Ջագարյան._Պատժամիջոցները_շրջանցելու_Իրանի_փորձը_կարող_է_ուսանելի_լինել_Ռուսաստանի_համար
Թեհրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի Դաշնության համար։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 21, 2022 13:12 Asia/Tehran
  • Ջագարյան. Պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի համար

Թեհրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ պատժամիջոցները շրջանցելու Իրանի փորձը կարող է ուսանելի լինել Ռուսաստանի Դաշնության համար։

Ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում ՌԴ դեսպան Լևոնն Ջագարյանն ասել է, որ արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են իրանցի գործընկերների հետ: Նա հավելել է.«Իրանցիները դարձել են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու վարպետ»։

Իրանում ՌԴ դեսպանը հավելել է, որ իր երկիրն Իրանի հետ խոսում է պատժամիջոցները շրջանցելու մասին։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է համագործակցեն պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Մոսկվան կարևորում է հարաբերությունները Թեհրանի հետ, և երկու երկրների նախագահները մշտական ​​կապի մեջ են։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (CAST) և  SuperJob պորտալի կողմից վերջերս անցկացված սացհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է Իրանի հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, իսկ նրանց 50 տոկոսը կողմ է Իրանի հետ ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացմանը։

Ռուսաստանցիների 42 տոկոսը Իրանը համարում է բարեկամ երկիր։