Ղարիբաբադին քննադատել է եվրոպական որոշ երկրների հակասական ու երկակի պահվածքը
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին քննադատել է որոշ եվրոպական երկրների հակասական ու երկակի պահվածքը։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալն անդրադառնալով Համիդ Նուրիի դատավարության ժամանակ Շվեդիայի կառավարության անօրինական քայլին և նրան ցմահ ազատազրկման դատապարտելուն, ասել է. «Ինչպե՞ս կարող է Շվեդիայի կառավարությունը պնդել, որ գործում է հարաբերությունների և փոխադարձ հարգանքի շրջանակներում, երբ դարձել է Իրանի դեմ գործող ահաբեկչական և անջատողական խմբավորումների ապաստարանը»։
Ղարիբաբադին հստակեցրել է.«Որոշ եվրոպական երկրներ դարձել են փախած հանցագործների ապաստարանը և հրաժարվում են նրանց վերադարձնել Իրան»։
Իրանի քաղաքացի Համիդ Նուրին ձերբակալվել է Շվեդիայում 2019 թվականի նոյեմբերի 9-ին և արդեն շուրջ 32 ամիս գտնվում է բանտում։
Շվեդիայի դատախազությունը Նուրիին մեղադրել է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպերին մասնակցելու մեջ, իսկ այս գործով հայցվորները հիմնականում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամներն են։