Շվեդիայի գերագույն դատարանը հաստատել է Համիդ Նուրիին ցմահ ազատազրկման դատապարտման վճիռը
Մերժելով վճռի բողոքարկման հայցը, Շվեդիայի գերագույն դատարանը հաստատել է Համիդ Նուրիին ցմահ ազատազրկման դատապարտման վճիռը։
ԻԻՀ քաղաքացի Համիդ Նուրին ձերբակալվել է 2019թ նոյեմբերի 9-ին՝ Շվեդիա մուտք գործելուց հետո։ Շվեդիայի դատարանը Նուրիին մեղադրում է Իրանում 34 տարի առաջ տեղի ունեցած միջադեպին առընչություն ունենալու մեջ։ Գործով հայցվորները «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներն են։
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ շարունակելով մարդու իրավունքների սկզբունքներին հակասող իր քաղաքականությունը, Շվեդիայի գերագույն դատարանը չորեքշաբթի օրը կայացրել է Համիդ Նուրիին ցմահ ազատազրկելու վճիռ։
Ըստ այդ հաղորդման՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Շվեդիայի վերաքննիչ դատարանը հաստատել էր Համիդ Նուրիի գործով առաջին ատյանի դատարանի արձակած ցմահ ազատազրկման դատավճիռը։
Հատկանշական է, որ չնայած գործում առկա բազմաթիվ հակասություններին, Շվեդիայի իշխանությունները և երկրի դատական համակարգն այդ կապակցությամբ որևէ բացատրություն չեն ներկայացրել։ Դատական գործընթացի նախնական և վճռի բողոքարկման փուլերում խախտվել են Համիդ Նուրիի իրավունքները, այդ թվում՝ արդար դատավարության սկզբունքը, ինչպես նաև այդ երկրի մի շարք օրենքներ։ Սակայն Շվեդիայի իշխանություններն անտեսել են այդ խախտումները։
4 տարի շարունակ, առանց հիմնավոր պատճառի, Շվեդիայի իշխանությունները խոչընդոտել են հարազատների հետ Համիդ Նուրիի հանդիպումներին և նույնիսկ մի քանի ամսով թույլ չեն տվել նրան ընտանիքի հետ կապ հաստատել հեռախոսով։