Իրանի և Բելառուսի միջև տնտեսական համագործակցության համապարփակ փաստաթղթ է պատրաստվել
Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարը Բելառուսի արդյունաբերության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկու երկրների միջև համապարփակ տնտեսական համագործակցության փաստաթղթի պատրաստման մասին։
Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Բելառուս կատարած այցի ընթացքում Բելառուսի արդյունաբերության նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Նկատի առնելով առկա կարողությունները, հնարավոր է ավելի խորացնել համագործակցությունները»:
Նա հավելել է.«Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կարող է հանգեցնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, ուստի հուսով ենք, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում»։
Ֆաթեմի Ամինը հավելել է. «Իրանում մենք ունենք կարողություններ, որոնք կարող են փոխլրացնող դեր խաղալ, օրինակ՝ արդյունաբերության, հանքերի ոլորտում իրականցնում ենք մեծ ծավալով մետաղների արդյունահանում և շահագործում»։
Բելառուսի արդյունաբերության նախարարը նաև իր հետաքրքրությունն է հայտնել Իրանի հետ առևտրային փոխանակումների վերաբերյալ և ասել. «Հուսով ենք կարողանալ համաձայնության հասնել սարքավորումների և մեքենաների արտահանման և ներմուծման ոլորտներում»: