Չինաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու համար
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել երկու երկրների ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունյինգը Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է. «Չինաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեծացնելով համերաշխությունն ու համագործակցությունը, պաշտպանեցին զարգացող երկրների իրավունքներն ու արդար շահերը»:
Չինաստանի նախագահի հետ զրույցում ԻԻՀ նախագահը արտաքին ազգային ինքնիշխանության հարգումը և երկրների տարածքային ամբողջականության պահպանումը ԻԻՀ քաղաքականության հիմնարար սկզբունքներից է համարել և այդ համատեքստում միացյալ Չինաստանի քաղաքականությունը հովանավորելը համարել է որպես Իրանի վերջնական և սկզբունքային քաղաքականությունը:
Ռայիսին ընդգծել է Չինաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն զարգացնելու Իրանի վճռականությունը՝ անկախ միջազգային զարգացումներից, և այդ ուղղությամբ կարևորել է անկախ համագործակցությունը և ինքնիշխան երկրների ազգային շահերի վրա հիմնված տարածաշրջանային և միջազգային մակարդակում կառավարման ճիշտ մոդելը, նաև թուլության ու անկման նշան է համարել սառը պատերազմի մոդելը կրկնելու Ամերիկայի ցանկացած փորձ:
Անդրադառնալով տարածաշրջանային կայունության պահպանման կարևորությանը և այս հարցում Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական դերին, Սի Ցզինպինը նշել է. «Չինաստանը դեմ է ճնշման և միակողմանիության քաղաքականությանը»։