Արտաքին քաղաքականության մեջ Իրանի հավասարակշռված մոտեցումն անփոփոխ է
https://parstoday.ir/hy/news/iran-i178322-Արտաքին_քաղաքականության_մեջ_Իրանի_հավասարակշռված_մոտեցումն_անփոփոխ_է
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով տեղակալը հավասարակշռված է որակել Իրանի մոտեցումն ու քաղաքականությունը արտաքին հարաբերություններում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հուլիս 31, 2022 14:33 Asia/Tehran
  • Արտաքին քաղաքականության մեջ Իրանի հավասարակշռված մոտեցումն անփոփոխ է

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով տեղակալը հավասարակշռված է որակել Իրանի մոտեցումն ու քաղաքականությունը արտաքին հարաբերություններում։

Չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին ասել է․-«Եթե անգամ իրականացվի ՀԳՀԾ հանաձայնագիրը և վերացվեն  Իրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում առկա խոչընդոտները , Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի մոռանա իր ընկերներին, այդ թվում Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին»։

Նա նաև Իրանի առևտրային գործընկեր երկրների հետ տնտեսական համագործակցության մասին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է բոլոր երկրների հետ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, իսկ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության  համար առաջարկել է ընդհանուր արտարժույթ օգտագործել՝   Կենտրոնական Ասիայում ԱՊՀ երկրների,  Ռուսաստանի, Չինաստանի,Հնդկաստանի և Պակիստանի հետ տնտեսական միություն ձևավորելու համար»։

Սաֆարին Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցության փաստաթղթի մասին ասել է. - «Այս համաձայնագրի շրջանակներում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան»։

Իրանցի այս դիվանագետը, պարզաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած վերջին այցի ձեռքբերումներն ասել է,-«Այս ուղևորությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարանցման և էներգետիկայի, և հատկապես էներգետիկայի բնագացառում ներդրումների զարգացման ոլորտում»։