Արտաքին քաղաքականության մեջ Իրանի հավասարակշռված մոտեցումն անփոփոխ է
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով տեղակալը հավասարակշռված է որակել Իրանի մոտեցումն ու քաղաքականությունը արտաքին հարաբերություններում։
Չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով տեղակալ Մեհդի Սաֆարին ասել է․-«Եթե անգամ իրականացվի ՀԳՀԾ հանաձայնագիրը և վերացվեն Իրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում առկա խոչընդոտները , Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի մոռանա իր ընկերներին, այդ թվում Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին»։
Նա նաև Իրանի առևտրային գործընկեր երկրների հետ տնտեսական համագործակցության մասին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է բոլոր երկրների հետ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, իսկ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար առաջարկել է ընդհանուր արտարժույթ օգտագործել՝ Կենտրոնական Ասիայում ԱՊՀ երկրների, Ռուսաստանի, Չինաստանի,Հնդկաստանի և Պակիստանի հետ տնտեսական միություն ձևավորելու համար»։
Սաֆարին Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցության փաստաթղթի մասին ասել է. - «Այս համաձայնագրի շրջանակներում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան»։
Իրանցի այս դիվանագետը, պարզաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած վերջին այցի ձեռքբերումներն ասել է,-«Այս ուղևորությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարանցման և էներգետիկայի, և հատկապես էներգետիկայի բնագացառում ներդրումների զարգացման ոլորտում»։